Խավիեր Անեսի. «Եկեք այս մասին ավելի ուշ խոսենք»

«Ինտեր Մայամիի» ղեկավարության անդամ Խավիեր Անեսին պատասխանել է այն հարցին, թե արդյոք ակումբը բաց կթողնի Լիոնել Մեսսիին «Բարսելոնա»՝ «Կամպ Նոու» մարզադաշտի բացման համար։

«Մենք թույլ կտա՞նք Մեսսիին գնալ «Բարսելոնա» մարզադաշտի բացմանը․ Դա կախված է նրանից, թե երբ է դա տեղի ունենալու։ Եկեք այս մասին ավելի ուշ խոսենք»,- Անեսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Սպասվում է, որ վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտը կբացվի 2024 թվականի վերջին։ Սակայն հնարավոր է, որ ժամկետները փոխվեն։ Լիոնել Մեսսին անցած ամառվանից է հանդես գալիս «Ինտեր Մայամիում»։ Արգենտինացի հարձակվողի գործող պայմանագիրը MLS-ի ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։