Ֆեդերիկո Կիեզայի գործակալը մեկնել է Լոնդոն

«Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան չի մտնում թիմի նոր գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի ծրագրերում։ Սպասվում է, որ այս ամառ 26-ամյա ֆուտբոլիստը կլքի թուրինյան ակումբը և կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, Ֆեդերիկո Կիեզայի գործակալ Ֆալի Ռամադանին մեկնել է Լոնդոն՝ երկու ակումբների հետ բանակցելու։ Մոտ ժամանակներս գործակալը կխոսի «Չելսիի» և «Թոթենհեմի» ներկայացուցիչների հետ։

Ֆեդերիկո Կյեզայի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։

Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 35 միլիոն եվրո։