«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ օրերս պետք է հեռանա «Կրասնոդարից»։ Այս մասին հայտնում է Arménie Football-ը։
«Եվրոպայում պայմանագիր կնքելու նրան տրված հնարավորությունն ավելի իրական է, քան երբևէ», – գրում է աղբյուրը՝ չնշելով ակումբի անունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լանսի»՝ հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին։
24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։