«Բավարիայի» նորեկը կոտրել է ոտքը

«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Հիրոկի Իտոն կիրակի օրը Դուրենի հետ ընկերական խաղում (1-1) կոտրել է ոտքը։

25-ամյա ճապոնացու մոտ ախտորոշվել է ոսկորի կոտրվածք, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Սա ակնհայտորեն շատ ծանր հարված է։ Մենք ամեն կերպ կաջակցենք Հիրոկիին, որպեսզի նա հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնա լիարժեք մարզավիճակում»,- ասել է «Բավարիայի» խորհրդի անդամ Մաքս Էբերլը։

Իտոն «Բավարիա» է տեղափոխվել այս ամառ «Շտուտգարտից»: Նրա տրանսֆերը գնահատվում է 23,5 միլիոն եվրո։