«Բարսելոնան» Դանի Օլմոյի համար նոր առաջարկ կանի «Լայպցիգին»։
Ավելի վաղ հաղորդվում էր , որ գերմանական ակումբը մերժել է կատալոնացիների առաջին առաջարկը՝ 40 միլիոն եվրոյի դիմաց և ակնկալում է 26-ամյա խաղացողի համար ստանալ առնվազն 60 միլիոն։
Նշվում է, որ Օլմոն կցանկանար տեղափոխվել «Բարսելոնա»:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը Բունդեսլիգայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանիայի հավաքականի հետ ֆուտբոլիստը հաղթել է EURO-2024-ում։