«Բարսելոնան» ամեն գնով չի փորձի վերադարձնել Ժոաու Կանսելուին

«Բարսելոնան» ամեն գնով չի փորձում հետ բերել Ժոաու Կանսելուին։

Mundo Deportivo-ն պնդում է, որ կատալոնացիները չեն պատրաստվում «խելագարություն» անել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանին ձեռք բերելու համար: «Քաղաքայինները» ցանկանում են նրան վաճառել 30 միլիոն եվրոյով, «Բլաուգրանան» ցանկանում է վարձակալել նրան և մտադիր չէ գնել։

Գործակալ Ժորժե Մենդեշը փորձում է ելք գտնել, բայց ընդհանուր առմամբ «Բարսելոնան» պատրաստ է պաշտպանության աջ եզրում օգտագործել Հեկտոր Ֆորտին կամ Խուլիան Արաուխոյին, թեև վերջինս դեռ պետք է բարելավի իր խաղամակարդակը։