«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուն կարիերան կշարունակի անգլիական մեկ այլ ակումբում։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 24-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի «Ֆուլհեմ»։ Ակումբները համաձայնեցրել են կիսապաշտպանի տրանսֆերը 34 միլիոն ֆունտ ստեռլինգով։
Ֆուտբոլիստը «Արսենալի» սան է։ Նա «զինագործների» կազմում անցկացրել է ընդհանուր 115 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։