Անտոնիո Կոնտե. «Մարտավարական տեսանկյունից մենք քրտնաջան աշխատում ենք»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, խոսելով թիմի նոր մրցաշրջանին նախապատրաստվելու մասին, նշել է, որ շատ գոհ է ֆուտբոլիստների՝ իրենց վրա աշխատելու և կատարելագործվելու ցանկությունից։

«Մարտավարական տեսանկյունից մենք քրտնաջան աշխատում ենք թիմին ինքնություն հաղորդելու համար: Շատ գոհ եմ տղաների պատրաստակամությունից ու ցանկությունից, բայց դեռ առաջընթացի տեղ ունենք։

Մի քանի օրից հաջորդ ընկերական խաղն է լինելու «Բրեստի» հետ, մենք քրտնաջան աշխատում ենք բոլոր տեսանկյուններից՝ տակտիկապես և ֆիզիկապես։ Մենք կշարունակենք աշխատել այս հանդիպումների վրա ապագայում»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

«Նապոլին» հուլիսի 31-ին ընկերական հանդիպում կանցկացնի «Բրեստի» հետ, իսկ օգոստոսի 3-ին կմրցի «Ժիրոնայի» հետ։