«Վեսթ Բրոմվիչի» կիսապաշտպանն ընկերական խաղում բռունցքով հարվածել է մրցակցի դեմքին 🎥

Շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, կայացավ «Վեստ Բրոմվիչ» – «Մալյորկա» ընկերական հանդիպումը։

Առաջին խաղակեսի վերջում տեղի ունեցավ տհաճ միջադեպ՝ «Վեսթ Բրոմվիչի» կիսապաշտպան Ջեյսոն Մոլումբին բռունցքով հարվածեց «Մալյորկայի» կիսապաշտպան Սամու Կոստայի դեմքին։ Իռլանդացին դժգոհ է եղել իր նկատմամբ կիրառված խախտումից և մոտենալով պորտուգալացուն՝ հայտնել է իր դժգոհությունը։ Սկզբում խաղացողները գլուխներով բախվեցին, իսկ հետո Մոլումբին հարվածեց։ Մյուս խաղացողները շտապել են բաժանել րանց։

Արդյունքում Մոլումբին հեռացվեց խաղադաշտից։ Իսկ հանդիպումն ավարտվել է իսպանացիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։