Հուլիսի 28-ի գիշերը Ինգլվուդում (ԱՄՆ) ընկերական հանդիպում է կայացել «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև։ Հանդիպումն ավարտվեց լոնդոնցիների կամային հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հանդիպման արդյունքում մանչեսթերյան ակումբն անորոշ ժամանակով կորցրեց երկու խաղացողի։ Հարձակվող Ռասմուս Հոյլունը, ով դարձել է գոլի հեղինակ, ազդրի վնասվածք է ստացել, իսկ մանկունիանցիների նորեկ պաշտպան Լենի Յորոն վնասել է կոճը:
«Յունայթեդի» մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 10-ին՝ Անգլիայի Սուպերգավաթի համար «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղով։ Ե՛վ Հոյլունը, և՛ Յորոն, հավանաբար, չեն կարողանա օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» այս խաղում։