«Թոթենհեմը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

Հարավկորեական «Գանգվոնի» վինգեր Յան Մին-Հյուկը կարիերան կշարունակի Անգլիայում։

«Թոթենհեմը» հայտարարել է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։

Մին-Հյուկը նոր թիմին կմիանա 2025 թվականի հունվարին։

2024 թվականի մրցաշրջանում նա անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։