Լոնդոնյան ակումբը հրաժարվել է ձեռք բերել Անդրեյ Լունինին

«Չելսին» փոխել է իր որոշումը Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինին ձեռք բերելու հարցում։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, լոնդոնյան ակումբն այլընտրանք է գտել ուկրաինացի դարպասապահին։ «Չելսին» մոտ է «Վիլյառեալի» դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենին ձեռք բերելուն, հայտնում է աղբյուրը։

Լունինը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցից 16-ում դարպասն անառիկ է պահել։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: