Լոնդոնյան ակումբը պատրաստ է գնել Միկել Մերինոյին

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» 28-ամյա կենտրոնական կիսապաշտպան Միկել Մերինոյով։ Այս մասին հայտնել է լրագրող Մատեո Մորետոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» մի քանի զանգ են կատարել իսպանական ակումբին՝ Մերինոյի հնարավոր տեղափոխության վերաբերյալ, սակայն այս պահին կոնկրետ առաջարկներ չեն ներկայացրել։

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո:

Իսպանիայի հավաքականի կազմում Մերինոն 2024 թվականին դարձավ Եվրոպայի չեմպիոն։