Եվրոպական գրանդը Ջեյդոն Սանչոյին հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակ է դիտարկում

ՊՍԺ-ն ուղիներ է փնտրում հարձակման գծում ուժեղացնելու համար։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, փարիզցիները ցանկանում են համաձայնության գալ «Ատլետիկից» Նիկո Ուիլյամսի հետ՝ ձախ եզրն ուժեղացնելու համար։ Բայց ամեն ինչ հեշտ չէ «Բարսելոնայի» մրցակցության պատճառով:

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն դիտարկվում է որպես Ուիլյամսի այլընտրանք։ ՊՍԺ-ն այլ թեկնածուներ ունի իր ցուցակում:

Անցած մրցաշրջանի կեսը Սանչոն վարձավճարով անցկացրել է դորտմունդյան ակումբում։ Ֆուտբոլիստը, ով հարթել է իր տարաձայնությունները գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ, այժմ մինչմրցաշրջանային մարզումներ է անցնում «Յունայթեդի» կազմում։