Անգլիական թիմն ուզում է գնել «Սպորտինգի» ֆուտբոլիստին

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Սպորտինգի» 26-ամյա հարձակվող Վիկտոր Գյոկերեսիմծառայություններով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիների նոր գլխավոր մարզիչ Արնե Սլոթը ցանկանում է թարմացնել թիմի հարձակման գիծը։ Շվեդ ֆուտբոլիստը դիտարկվում է որպես «Լիվերպուլի» հարձակման գիծը թարմացնելու հնարավոր տարբերակ:

Ընդգծվում է, որ Գյոկերեսի պայմանագրով նախատեսված է 100 միլիոն եվրո փոխհատուցման գումար, որը կարող է վախեցնել անգլիական ակումբին։