«Ռոման» պայմանագիր է կնքել 21-ամյա ֆուտբոլիստի հետ

«Ռոման» պայմանագիր է կնքել «Յուրգարդենի» պաշտպան Սամուել Դալի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստի տրանսֆերի համար հռոմեական ակումբը վճարել է 4 մլն եվրո։

21-ամյա ֆուտբոլիստն ԱԻԿ-ի ակադեմիայի սան է։