«Միլանը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», «Արսենալը»՝ «Մանչեսթեր Յունայթեդին» 🎥

Հուլիսի 28-ի գիշերը  Ինգլվուդում (ԱՄՆ) ընկերական հանդիպում է կայացել․ «Արսենալը» մրցել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց լոնդոնցիների կամային հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Հաղթողների կազմում մեկական գոլ խփեցին Գաբրիել Ժեզուսը և Գաբրիել Մարտինելին։

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մարկուս Ռեշֆորդի փոխանցումից գոլի հեղինակ է դարձել Ռասմուս Հոյլունը:

«Մանչեսթեր Սիթին» էլ հանդիպեց «Միլանին»։ Հանդիպումն ավարտվեց միլանցիների կամային հաղթանակով՝ 3։2 հաշվով։

Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լորենցո Կոլոմբոն, եւս մեկ գոլ խփեց Մարկո Նաստին։

«Քաղաքայինների» կազմում գոլի հեղինակ դարձան Էրլինգ Հոլանդը և Ջեյմս ՄաքԱթին: