«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է գնել «Բավարիայի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» հետ պաշտպան Նուսաիր Մազրաուիի տրանսֆերի հարցում, հայտնում է Foot Mercato-ն։

Տրանսֆերը բրիտանական ակումբին կարժենա 25 մլն եվրո։ Մանկունիանցիները 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանավորվել են նաեւ անձնական պայմանագրի շուրջ։

Գործարքի շրջանակներում «Վեսթ Հեմ» կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսական, ով նախկինում պայմանավորվել էր «Բավարիայի» հետ Մազրաուիին ձեռք բերելու համար: Նշվում է, որ Մազրաուին քիչ ցանկություն ուներ «Վեսթ Հեմ» տեղափոխվելու համար, սակայն ոգևորված էր Էրիկ տեն Հագի հետ կրկին աշխատելու հնարավորությամբ, ում գլխավորությամբ նա հանդես էր գալիս «Այաքսում»: