Լուիս Սուարեսի գոլը օգնեց «Ինտեր Մայամիին» հաղթել 🎥

Հուլիսի 28-ի գիշերը կայացել է Լիգայի գավաթի խմբային փուլի 1-ին տուրի «Պուեբլա» – «Ինտեր Մայամի» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «Ինտեր Մայամիի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Հաղթողների կազմում մեկական գոլ խփեցին Մատիաս Ռոխասն ու Լուիս Սուարեսը։ Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով բաց է թողել հանդիպումը։