«Լիվերպուլը» փոխարինող է փնտրում Մոհամեդ Սալահին

«Լիվերպուլի» հենակետային կիսապաշտպան Վատարու Էնդոն հայտնել է, որ անգլիական ակումբը փոխարինող է փնտրում 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահին։

«Մոհամեդ Սալահին փոխարինողի որոնումները սկսվել են։ «Լիվերպուլը» պետք է լրացնի բացը այս դիրքում: Կարծում եմ, ոչ այլ ոք, քան Տակեֆուսա Կուբոն, չի կարող փոխարինել Սալահին»,- ասել է Էնդոն ճապոնական հեռուստատեսությանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ եգիպտացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբներ։

Սալահը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 349 հանդիպման, որոնցում դարձել է 211 գոլի և 89 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո: