«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը իր ֆուտբոլիստի հետ

Դենզել Դյումֆրիսը կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ։

Կողմերը պայմանավորվել են մինչև 2028 թվականը նոր համաձայնագրի շուրջ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Հոլանդացի ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։

Սպասվում է, որ ֆուտբոլիստը պայմանագիրը կստորագրի օգոստոսի սկզբին:

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Դյումֆրիսի նկատմամբ. անգլիական ակումբը նրա մեջ տեսնում է Նուսաիր Մազրաուիին փոխարինող: Ներաձուրիները հանգիստ են վերաբերվում իրավիճակին և վստահ են, որ կկարողանան երկարաձգել համագործակցությունը Դենզելի հետ։