Միլանի «Ինտերը» այսօր՝ հուլիսի 27-ին ընկերական հանդիպում է անցկացրել իսպանական «Լաս Պալմասի» հետ և հաղթել 3։0 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո դուբլ է գրանցել միլանյան թիմի նորեկ Մեհդի Թարեմին։ Մեկ անգամ էլ «Ներաձուրի» կազմում աչքի է ընկել Ֆեդերիկո Դիմարկոն։
Նշենք, որ Մխիթարյանը եղել է «Ներաձուրիների» մեկնարկային կազմում և փոխարինվել է հանդիպման 81-րդ րոպեին։