«Բարսելոնային» Ռաֆինյայի համար առաջարկել են 65 մլն եվրո

Ռաֆինյան կարող է հեռանալ «Բարսելոնայից»։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը Սաուդյան Արաբիայից 65 միլիոն եվրոյի առաջարկ է ստացել։ Ակումբն այս գումարը որոշ չափով քիչ է համարում։

Մի քանի շաբաթ առաջ հաղորդվում էր, որ բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Հիլալը»: «Բլաուգրանան» ասել է, որ պատրաստ կլինի բանակցությունների գնալ, եթե սաուդցիները մոտ 90 միլիոն եվրո առաջարկեն:

Այդ ժամանակից ի վեր «Բարսելոնան» նվազեցրել է իր ֆինանսական պահանջները. ակումբը հասկանում է, որ Նիկո Ուիլյամսին և Դանի Օլմոյին ձեռք բերելու համար նրանք պետք է վաճառեն խաղացողներին: Վինգերի կարծիքը չի փոխվել՝ նա չի ցանկանում հեռանալ թիմից։