«Ատլետիկոն» հետաքրքրված է «Վիլյառեալի» հարձակվողով

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է Վալենսիայի «Վիլյառեալի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոտով, հայտնում է El Gol Digital-ը։

Հաղորդվում է, որ «հնդկահավերը» իրենց ուշադրությունը դարձրել են 28-ամյա Սյորլոտի վրա այն բանից հետո, երբ չկարողացան ձեռք բերել Արտեմ Դովբիկին կատալոնական «Ժիրոնայից»:

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի վերջում Ալեքսանդր Սյորլոտը Պրիմերայի գոլահարների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Արտեմ Դովբիկից հետ մնալով մեկ գնդակով։