«Արսենալը» շահավետ առաջարկ կանի «Բարսելոնային»

«Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» 27-ամյա վինգեր Ռաֆինյայի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը՝ Mirror-ին հղումով։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համարառաջարկ է պատրաստում։ Ընդգծվում է, որ կատալոնացիները Ռաֆինյային բաց չեն թողնի 50 միլիոն եվրոյից պակաս գնով։

Անցած մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ հարձակվողը խաղադաշտում անցկացրել է 1950 րոպե։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: