Շվեդ մասնագետը համալրել է ՄՅՈՒ-ի մարզչական շտաբը

Շվեդ մասնագետ Անդրեաս Գեորգսոնը միացել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

42-ամյա մասնագետը Էրիկ տեն Հագի մարզչական շտաբին միացել է նորվեգական «Լիլեստրոմ» ակումբից, որտեղ նա գլխավոր մարզիչն էր այս տարվա հունվարից։ Նա նախկինում աշխատել է նաև «Սաութհեմփթոնում», «Մալմյոյում», «Արսենալում» և «Բրենտֆորդում»։

Այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբին միացան Ռենե Հակեն, Ռուդ վան Նիստելրոյը և Ժել տեն Ռովելարը։