Մանուել Ուգարտեն մոտ է ԱՊԼ տեղափոխվելուն

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մանուել Ուգարտեն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հայտնում է Manchester United Forever-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա ուրուգվայցին երկու շաբաթ առաջ համաձայնեցրել է «կարմիր սատանաների» հետ անձնական պայմանագրի պայմանները։

Անցած մրցաշրջանում Ուգարտեն մասնակցել է 37 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և երեք գոլային փոխանցում կատարել։ Transfermarkt պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։