«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը խաղալու իր գլխավորությամբ։
«Ես կարող եմ ձեզ 100%-ով երաշխավորել, որ դուք կտեսնեք «Միլանին» հարձակվելիս։
Մենք այլ կերպ ենք պաշտպանվելու, քան նախորդ մրցաշրջանում։ Չեմ ուզում համեմատել, բայց այլ կերպ կլինի։ Այս առումով մենք պետք է կատարելագործվենք, եթե ցանկանում ենք հաղթել»,- մեջբերում է Calciomercato-ի մասնագետը։