«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն դժգոհ էր թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի խոսքերից, ով ասել էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը «թիմի մաս չի կազմում»։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը բացատրել է, որ Ֆլիկը չի ցանկանում բաժանվել Ռոբերտոյից։ Նա այսպես խոսեց, քանի որ անտեղի համարեց լրագրողի այս հարցը։
Առաջիկա օրերին «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պետք է հանդիպում անցկացնի իսպանացի կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ՝ առաջարկելու նոր պայմանագիր, որը ենթադրում է ավելի համեստ պայմաններ՝ համեմատած նախորդի։
Ռոբերտոյի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է 2024 թվականի հուլիսի 1-ին։