Սերխի Ռոբերտոն կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն կարող է տեղափոխվել Անգլիա։ Այս մասին հայտնում է Tribal Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Վեսթ Հեմը» և «Ասթոն Վիլան»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 միլիոն եվրո։ Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում Ռոբերտոն անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը կատալոնական թիմում հանդես է գալիս 2010 թվականից։