«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Ֆուլհեմը» ցանկանում էր ձեռք բերել ֆուտբոլիստին և պատրաստ էր ֆուտբոլիստի համար վճարել 17 միլիոն ֆունտ, սակայն «կարմիր սատանաներին» չբավարարեց այս առաջարկը։
Նշվում է, որ մոտ ժամանակներս «Ֆուլհեմը» շահավետ առաջարկ կանի։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 32 միլիոն եվրո։