Վիտոր Ռոկեի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում սաուդյան ակումբը

Վիտոր Ռոկեն կարող է հեռանալ «Բարսելոնայից»։

19-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Հիլալը», իսկ կողմերը բանակցություններ են վարում։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Ալ-Հիլալը» «Բարսելոնային» առաջարկում է վարձավճարով գնել, սակայն կատալոնացիները մտադիր են անմիջապես վաճառել Ռոկեին, քանի որ վարձակալության ժամանակահատվածում խաղացողը կարող է կորցնել արժեքը: «Բարսելոնան» Ռոկեի համար ցանկանում է ստանալ ավելի քան 40 միլիոն եվրո։

Նշվում է, որ վերջնական որոշումը կլինի խաղացողինը։