«Ռեալը» մոտ է «Ռիվեր Փլեյթի» 16-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելուն

Մադրիդի «Ռեալը» մոտ է «Ռիվեր Փլեյթի» 16-ամյա կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։ Այս մասին հաղորդում է Sport․es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռիվեր Փլեյթի» նախագահը ժամանել է Իսպանիա՝ ավարտելու ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունների գործընթացը։

Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալն» արդեն համաձայնեցրել է Մաստանտուոնոյի հետ անձնական պայմանագրի պայմանները։

Ֆուտբոլիստը «Ռիվեր Փլեյթի» համակարգում է 2019 թվականից։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։