«Ռեալը» սկսել է անհանգստանալ Դավիդ Ալաբայի հետ կապված վիճակից

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան դեռ չի ապաքինվել խաչաձև կապանների վնասվածքից։

Ըստ AS-ի՝ Մադրիդի «Ռեալը» սկսել է անհանգստանալ Ալաբայի հետ կապված վիճակից։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի խաղադաշտ վերադառնալու հստակ ժամանակը դեռ հայտնի չէ։