Ռակիտիչը՝ Մեսսիին․ «Դու երբեք չես հաղթի Եվրոպա Լիգան»

Խորվաթիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ «Հայդուկի» ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին արած կատակի մասին, որն այժմ հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»։

«Ես խոսեցի Մեսսիի հետ և ասացի. «Դու հաղթեցիր ամեն ինչ, խփեցիր բոլոր գոլերը, բայց ես նվաճեցի գավաթ, որը դու երբեք չես ունենա։ Դու երբեք չես հաղթի Եվրոպա Լիգան», – Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 778 հանդիպման, որոնցում դարձել է 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։ 2023 թվականի ամռանը Մեսսին հեռացավ ՊՍԺ-ից և ազատ գործակալի կարգավիճակով միացավ «Ինտեր Մայամիին»։