Պեպ Գվարդիոլա․ «Նա կարևոր ֆիգուր է հանդերձարանում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեմ է արտահայտվել Էդերսոնի հեռանալուն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացի դարպասապահով հետաքրքրված են սաուդյան ակումբները, այդ թվում՝ «Ալ-Իթթիհադը»:

«Ամբողջ սրտով ցանկանում եմ, որ Էդերսոնը շարունակի խաղալ մեզ մոտ։ Երանի մնար։

Չեմ կարող պատկերացնել, որ առանց նրա մենք կկարողանայինք հաղթել վերջին մի քանի մրցաշրջաններում։ Նա կարևոր ֆիգուր է հանդերձարանում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «քաղաքացյինների» մամուլի ծառայությունը։