Պեպ Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է անգլիական թիմում իր ապագայի մասին։

«Եթե սիրում ես այն, ինչ անում ես, ապա ինչու՞ կանգ առնել։ Ինձ դուր է գալիս այս աշխատանքը ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ աշխատանքի ընդունվելիս: Այնպես որ, եկեք շարունակենք այս աշխատանքը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Իսպանացի մասնագետի գործող պայմանագիրը Անգլիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։