Պաուլո Ֆոնսեկան հայտնել է, թե ինչպիսի ֆուտբոլ է ցուցադրելու «Միլանը»

«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել է, թե իր գլխավորությամբ ինչպիսի ֆուտբոլ է ցուցադրելու իտալական ակումբը։

«Ես կարող եմ ձեզ 100%-ով երաշխավորել, որ դուք կտեսնեք, որ «Միլանը» հարձակվողական ֆուտբոլ է խաղում։

Մենք պաշտպանությունում այլ կերպ ենք խաղալու, քան նախորդ մրցաշրջանում։ Չեմ ուզում համեմատել, բայց լրիվ այլ կլինի։ Այս առումով մենք պետք է կատարելագործվենք, եթե ցանկանում ենք հաղթել»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում Calciomercatoweb-ը:

Հիշեցնենք, որ Ֆոնսեկան գլխավորել է «Միլանը» այս ամռանը։