Նուսեր Մազրաուին կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նուսեր Մազրաուին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա մարոկկացուն հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Վեսթ Հեմը»։

Նախորդ մրցաշրջանում Մազրաուին անցկացրել է 29 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։