ՊՍԺ-ի և «Նապոլիի» միջև բանակցությունները Օսիմհենի տրանսֆերի վերաբերյալ փակուղի են մտել

«Պարի Սեն Ժերմենը» չի կարողացել համաձայնության գալ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի հարցում։

Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, ակումբների միջև բանակցությունները վերջապես փակուղի են մտել «Նապոլիի» տրանսֆերային պահանջների, ինչպես նաև Լուիս Էնրիկեի պատճառով։ Փարիզցիների մարզիչը հավանություն չի տալիս հարձակվողի հետ պայմանագիր կնքելուն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» մտադիր է նվազագույնը 100 միլիոն եվրո վաստակել Վիկտոր Օսիմհենի վաճառքից։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 մլն եվրո։