Նաիր Թիկնիզյանը՝ լրագրողին. «Դու քեզ հիմարի պես ես պահում»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ռուսական Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի խաղում «Դինամոյից» կրած պարտությունից հետո (1:3) պատասխանել է լրագրողի սադրանքին։

Հանդիպումից հետո Թիկնիզյանը որոշել է հարցազրույց չտալ, սակայն թղթակիցներից մեկը սկսել է բղավել, երբ ֆուտբոլիստը «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին հարցեր է տվել։

Նաիրը վերադարձավ ու լրագրողին դիմեց. «Եթե ​​դու այստեղ ես, հարգանքով վերաբերվիր մեզ՝ ֆուտբոլիստներիս։ Հատկապես պարտությունից հետո։ Ի դեպ, ես քեզ բազմիցս պատասխանել եմ։ Դու քեզ հիմարի պես ես պահում»: