Հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը, ով Մադրիդի «Ատլետիկոյից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի, կարող է հայտնվել Իտալիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, հարձակվողի ներկայացուցիչներն առաջարկել են ֆուտբոլիստի ծառայությունները «Ինտերին»։ Այնուամենայնիվ, տրանսֆերին խոչընդոտում է Դեպայի ֆինանսական պահանջները։
Հոլանդացին ցանկանում է տարեկան հինգ միլիոն եվրո վաստակել, ինչը կարող է միլանյան թիմում մեծ խնդիր լինել։
Անցած մրցաշրջանում Դեպայը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 23 հանդիպում։ Հարձակվողը դարձել է հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։