Մարկուս Ռեշֆորդին պատկանող մեքենան վթարի է ենթարկվել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին պատկանող մեքենան վթարի է ենթարկվել՝ առանց խաղացողի մեքենայում գտնվելու: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ Ռեշֆորդի մեքենային վրաերթի է ենթարկել Mercedes- վարորդը։ Հաղորդվում է, որ խաղացողի մեքենայում եղել են վարորդը և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Թայրել Մալասիան։ Ինքը՝ Ռեշֆորդը, մեկ այլ մեքենայում էր։

Վթարից հետո տուժածներին խորհուրդ է տրվել դիմել հիվանդանոց։