«Մանչեսթեր Յունայթեդը» Կազեմիրոյին փոխարինելու երկու տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստ է փնտրում, ով թիմում կփոխարինի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոյին։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ անգլիական գրանդը իրենց տեսադաշտում ունի Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստի։ Խոսքը Օրելիեն Չուամենիի և Էդուարդո Կամավինգայի մասին է։ «Կարմիր սատանաները» պատրաստ են մոտ 80 միլիոն եվրո վճարել ֆրանսիացի ֆուտբոլիստներից մեկի համար։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Կազեմիրոն այս ամառ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։

Բրազիլացի կիսապաշտպանը կարիերան Սաուդյան Արաբիայի առաջնությունում շարունակելու տարբերակներ ունի։