«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսական կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը ցանկանում է 26-ամյա անգլիացուն փոխանակել միլանյան թիմի պաշտպան Դենզել Դյումֆրիս հետ։
Անցած մրցաշրջանում Վան-Բիսական անցկացրել է 30 հանդիպում և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։