Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» թիրախում։ Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայինները» դիտարկում են խաղացողին որպես Կևին դե Բրույնեի փոխարինող, ով այս կամ հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից։
Մյունխենցիները չեն ցանկանում կորցնել խաղացողին, բայց շատ բան կախված կլինի նրա դիրքից: Մուսիալան ցանկանում է, որ «Բավարիան» մնա մրցունակ Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար: Հավաքականի կազմը կամ առանցքային խաղացողների կորուստը կարող է ազդել նրա որոշման վրա: