«Յուվենտուսը» մոտ է «Բարսելոնայի» նախկին պաշտպանին ձեռք բերելուն

«Յուվենտուսը» մոտ է «Նիցայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյին ձեռք բերելուն:

Ըստ Mundo Deportivo-ի՝ «Յուվենտուսը» ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին՝ հետագայում 35 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։

2021 թվականին «Բարսելոնան» Տոդիբոյին վաճառեց «Նիցային» 15,5 միլիոն եվրոյով, ինչպես նաև պահպանեց ֆուտբոլիստի հետագա վաճառքից ստացված գումարի 20%-ի իրավունքը։