Էրլինգ Հոլանդ․ «Հուսով եմ՝ ավելի լավը կդառնամ ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլ նաև որպես մարդ»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ խոսել է իր մարզավիճակի մասին։

«Ես փորձում եմ դառնալ իմ լավագույն տարբերակը՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս:

Ես բազմիցս ասել եմ, որ կան շատ բաներ, որոնցում կարող եմ ավելի լավանալ։ Ես աշխատում եմ դրա վրա: Հուսով եմ՝ ավելի լավը կդառնամ ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլ նաև որպես մարդ»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում թիմի մամուլի ծառայությունը։

Անցած մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 38 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։