Էրիկ տեն Հագ. «Հիմա մենք նոր մրցաշրջանում ենք, ամեն ինչ թողել ենք հետևում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի գավաթում հաղթելու մասին։

«Ես արել եմ այն, ինչ արել եմ իմ ողջ կարիերայի ընթացքում: Ես հավատացի ինձ և ի վերջո հաղթեցինք տիտղոսը։
Հիմա մենք նոր մրցաշրջանում ենք, ամեն ինչ թողել ենք հետևում։

Մենք հիանալի նախագիծ ունենք։ Մենք ցանկանում ենք ունենալ հնարավոր ամենաուժեղ կազմը։ Արդեն երկու շատ լավ ձեռքբերում ենք կատարել։ Երբ բոլորն առողջ են, մենք կարողանում ենք հաղթել ցանկացած թիմի։

Բայց մենք պետք է մեծացնենք կազմի խորությունը, քանի որ վնասվածքներ ենք ունեցել: Նա, ով լավագույնս պատրաստված է, կգոյատևի այս մրցաշրջանում», – Էրիկ տեն Հագի խոսքերն է մեջբերում The Sun-ը։