Էնդրիկը պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

Էնդրիկը պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։

Դա տեղի է ունեցել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում բրազիլացու պաշտոնական շնորհանդեսից առաջ։ Էնդրիկը վերցրեց 16 խաղահամարը։

Մինչ պայմանագիրը ստորագրելը Էնդրիկը բուժզննում է անցել։

Բրազիլացի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 6  մրցաշրջանով։ Հուլիսի 21-ին նա դարձավ 18 տարեկան։